Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ինչու Հայաստանը Իրանից գազ չի գնում
21/10/2017 14:08
Կիսվել

Ինչու Հայաստանը Իրանից գազ չի գնում

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանել է, թե ինչու այս պահին Հայաստանը հարևան Իրանից գազն ուղղակի չի գնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, իսկ Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի այդ ծրագրի գոնե մի մասից: «Գազային պայմանագրերը չեն կնքվում 2 կամ 3 տարիների համար, որովհետև դրանք պետք է լինեն երկարաժամկետ, քանի որ գազային պայմանագիրը գազ արտադրող երկրի համար գազի արտադրության և բաշխման ծավալների երկարաժամկետ պլանավորման հիմքն է: Այսինքն, գազային պայմանագրերը կնքվում են տասնամյակների համար: Այսօր մենք Իրանի հետ իրականացնում ենք «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ: Այդ ծրագիրը պետք է լինի և շարունակվում է: Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մեր կառավարության հիմնական խնդիրն է գազային կայաններում արտադրության արդյունավետության բարձրացումը: Եթե մենք կարողանում ենք մեկ միավոր էլեկտրաէներգիայից  ավելի շատ միավոր գազ ստանալ, հետևաբար այդ գործարքի արդյունավետությունը մեզ համար բարձրանում է: Ծրագիրն արդեն իսկ արդյունավետ է մեզ համար, իսկ առաջիկա երկու տարիներին այդ արդյունավետությունը կհասնի 20 տոկոսով` ավելանալով 2-3 անգամ: Սա նշանակում է, որ մենք այդ ծրագրից հրաժարվելու իրավունք չունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ 2 տարի հետո շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գիծը, ինչով մենք հնարավորություն կստանանք ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան: «Այն ծավալը, որը մենք այս գործարքի շրջանակներում կներկրենք Հայաստան, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում: Հիմա հարց` մենք ի՞նչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի մեզ համար ձեռնտու լինի: Այսինքն, այն գազը, որ մենք ցանկանում ենք Իրանից գնել` բացի այս գործարքից, դրա դիմաց մենք այս գործարքի շրջանակներում ստացվող գազի ծավալները պիտի նվազեցնենք, մնացած գազը գնենք ուղղակի, իսկ այդ ուղղակի գնվող գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազն է: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է»,- պարզաբանեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարը հայտնեց, որ ինքը Իրանի գազի և նավթի նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանից ուղղակի գազ գնել, եթե իրենք համաձայն են ավելի ցածր գին առաջարկել, քան «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագրով Հայաստանը ստանում է:

Աշոտ Մանուկյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի նաև, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Նրա խոսքով` այստեղ պետք է նաև տարբեր գործոններ հաշվի առնել: «Օրինակ, Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում, և մենք պետք է Արարատում գազի այնպիսի ճնշում ապահովենք, որ կարողանանք գազը փոխանցել Վանաձոր և Գյումրի: Իրանական կողմում այսօր կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը: Այսինքն, մենք եթե այդ գազը վերցնենք էլ, չենք կարող այն Վանաձոր և Գյումրի հասցնել: Նաև ջերմատվության խնդիր կա: Միջին ջերմատվությունը, եթե համեմատում ենք, դրանք տարբեր են. ակնհայտորեն ռուսական գազի ջերմատվությունը շատ ավել բարձր է իրանական գազից: Հաշվի առնելով նաև այս գործոնները` մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը  ցածր լինի ռուսական գազի գնից»,- եզրափակեց նախարարը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45