Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կարեն Կարապետյանը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյունքներին
26/02/2018 19:22
Կիսվել

Կարեն Կարապետյանը ծանոթացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գործունեության արդյունքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն, նախարարության գերակա խնդիրներն են եղել զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ ՀՆԱ-ի միջին հաշվով տարեկան շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Նախարարը, ներկայացնելով 2017-ի արդյունքներով գրանցված հիմնական մակրոնտեսական ցուցանիշները՝ զեկուցել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերության 15.7% աճ է գրանցվել: Նախարարը նշել է, որ 2017-ին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ, ծառայությունների՝ 14,4% աճ, առևտրաշրջանառության՝ 26,9% աճ։ Ըստ գնահատականների՝ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ում 2017-ին կկազմի մոտ 37 տոկոս: Նախարարության առջև խնդիր է դրվել, որպեսզի 2018-ին այս ցուցանիշը հասցվի 39-40 տոկոսի: Ըստ Սուրեն Կարայանի՝ 2018-ին արձանագրվել է տնտեսական ակտիվության 10,2 տոկոսի աճ, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը եղել է 13,9 տոկոս, ծառայություններինը՝ 15,2 տոկոս, ապրանքների արտահանման աճը կազմել է 45,2 տոկոս:

Նշվել է, որ 2018-ին, ընդհանուր առմամբ, արդյունաբերության ոլորտում ակնկալվում է 20 տոկոսի աճ: Նշվել է, որ զարգացման լայն հնարավորություններ են առկա թեթև արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, արտերկրից արդեն իսկ ստացվել են մեծածավալ պատվերներ: 2017-ի ընթացքում արտադրվել է 97,3 մլն դոլարի հագուստ, որից 80 մլն դոլարի արտադրանքն արտահանվել է: Կանխատեսվում է նաև, որ դեղագործության ոլորտում ընթացիկ տարում աճը կկազմի 30 տոկոս: Պատասխանատուները զեկուցել են, որ ադամանդագործության ոլոտում ևս ակնկալվում են դրական լուրջ զարգացումներ: Արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ալռոսա» ընկերության հետ՝ հումքի մատակարարման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Այստեղ ևս ակնկալվում է 30 տոկոսից ավելի աճ: Ոսկեգործության բնագավառում համագործակցության ծրագրեր են նախատեսվում Իրանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ:

Տեղեկացվել է, որ արդեն իսկ մեկնարկել են «Մեղրի ազատ տնտեսական գոտու» երկրորդ փուլի աշխատանքները, ինտենսիվ բանակցություններ են տարվում պոտենցիալ ներդրողների և հնարավոր կառավարիչների հետ: Վարչապետն ընդգծել է, որ այստեղ առկա է զարգացման մեծ ներուժ և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքները՝ տարբեր հարթակներում մանրամասն ներկայացնելով ստեղծված պայմանների ու հնարավորությունների մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարությունը պետք է առավել նախաձեռնող լինի պոտենցիալ ներդրողներին Մեղրի ԱՏԳ ներգրավելու հարցում:

Տեղեկացվել է նաև, որ զարգացման միտումներ են նկատվում «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում: Մասնավորապես, 2017-ի ընթացքում նշված ԱՏԳ-ներից արտահանումն աճել է 70 տոկոսով, 7-ով ավելացել է շահագործող ընկերությունների թիվը:

Նշվել է, որ գործարար միջավայրի հասցեական բարելավման նպատակով պարբերական հանդիպումներ են կայանում ոլորտային պատասխանատուների և գործարար համայնքի միջև, քայլեր են ձեռնարկվում հնչեցված խնդիր¬ների կարգավորման ուղղությամբ, օժանդակություն է ցուցաբերվում պետական մարմինների հետ հարաբերություններում վարչարարական խնդիրների բախվող տնտեսավարողներին: Զեկուցվել է, որ գործում են գործարար միջավայրի, շուկայի վերահսկողության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի և արտադրանքի լաբորատոր փորձարկումների թեժ գծեր:

Վարչապետին զեկուցվել է, որ մեկնարկել են ՀՀ-ում նորարարության զարգացման նոր ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև նորարարական էկոհամակարգի քարտեզագրման աշխատանքները: 2017-ի ընթացքում ստեղծվել է նոր արբիտրաժային լաբորատորիա, չափագիտական 2 լաբորատորիա 7 էտալոնային ուղղություններով, 2018 թվականի համար նախատեսվում է ևս 2 էտալոնային լաբորատորիայի հիմնում, ինչպես նաև E-LAB Էլեկտրոնային հավատարմագրման համակարգի ներդրում։

Նշվել է, որ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջության 18.7% աճ, իսկ այցերի թիվը հասել է 1,5 միլիոնի: Ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով 2018-ին նախատեսվում է բարեփոխումների 40 ծրագիր, այդ թվում՝ ակտիվ քարոզչական միջոցառումների անցկացում, Հայաստանը ներկայացնող ֆիլմերի, տեսահոլովակների նկարահանում և տարածում, փառատոնների կազմակերպում և այլն:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21