Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Խոշոր հարկատուները 2015-ի 11 ամիսներին դուրս են գրել 260 000 հատով ավելի հարկային հաշիվ. դրանցում արտացոլված գումարն աճել է 66 մլրդ դրամով
14/12/2015 13:21
Կիսվել

Խոշոր հարկատուները 2015-ի 11 ամիսներին դուրս են գրել 260 000 հատով ավելի հարկային հաշիվ. դրանցում արտացոլված գումարն աճել է 66 մլրդ դրամով

Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 կազմակերպությունները 2015 թվականի առաջին 11 ամիսներին բյուջե են վճարել 352 միլիարդ դրամի հարկեր, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 322,8 մլրդ դրամի դիմաց: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ, այդ եկամուտներում արտացոլված չեն ԵԱՏՄ երկրներից ներկրված ապրանքների դիմաց կատարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով վճարումները, քանի որ դրանք անցյալ տարի համարվել են ոչ հարկային եկամուտներ. «Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված կազմակերպությունները 2015 թվականի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դուրս  են գրել  260 000 հատով ավելի հարկային հաշիվներ, որոնցում արտացոլված գումարը 66 միլիարդ դրամով գերազանցել է 2014-ի համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը»: Մաշադյանը տեղեկացրել է, որ 11 ամսվա տվյալներով շուրջ 25 հազար հատով նվազել է ալկոհոլային խմիչք արտադրող կազմակերպությունների դուրս գրած հարկային հաշիվների քանակը, փոխարենը՝ 108 հազարով ավելացել է ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ստեղծած հաշիվների քանակը: Կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է հարկային հաշիվների քանակի աննախադեպ աճ. դրանց քանակն ավելացել է 170 հազարով, իսկ իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 3 միլիարդ դրամով: Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ, ընթացիկ տարվա 11 ամսվա տվյալներով, մեր երկրի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար հնգյակում են «Գազպրոմ-Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ղ-Տելեկոմ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ընկերությունները:  Տեսչության պետն անդրադարձել է նաև կաթնամթերք արտադրող հարկ վճարողների դժգոհություններին՝ կապված պիտանելության ժամկետում չիրացված ապրանքի դուրս գրման կամ ոչնչացման հետ:  Համաձայն գործող կարգավորումների, նման դեպքերում անհրաժեշտ է անվավեր է ճանաչել նախկինում դուրս գրված հարկային հաշիվը և ստեղծել նորը: Ռաֆիկ Մաշադյանի պարզաբանմամբ, քանի որ կաթնամթերք արտադրողները շատ հաճախ հարկային հաշիվ դուրս չեն գրում մատակարարված ապրանքի դիմաց, բնականաբար, հնարավորություն չեն ունենում չեղյալ համարելու այն: Որպես ասվածի վկայություն՝ Մաշադյանը հայտնել է, որ ոլորտի ներկայացուցիչները 2015 թվականի դեկտեմբերի ութ օրվա ընթացքում դուրս են գրել 14333 հարկային հաշիվ՝ անվավեր ճանաչելով ընդամենը 30-ը: Տեսչության պետի փոխանցմամբ, հարկային մարմինն ընդառաջել է բիզնեսին, և 2016 թվականի հուլիսի մեկից գործելու է նոր համակարգ, որով էլ ավելի կդյուրացվի տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային հաշիվների դուրս գրման և անվավեր ճանաչման գործընթացը: «Գործելու է ճշգրտված հաշվարկի սխեման, որը նվազ աշխատատար է լինելու կազմակերպությունների համար»: ԽՀՎ տեսչության պետի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունը ստանձնել է բյուջետային աճի ապահովումը, որի հիմնական սկզբունքը հարկ վճարողների կողմից կատարված բոլոր գործարքների, հարկվող եկամուտների, շրջանառությունների ճիշտ և ամբողջական փաստաթղթավորումն է. «Հարկային մարմինը խիստ հետևողական է լինելու փաստաթղթավորման գործընթացի կարգավորման նկատմամբ, աշխատելու ենք հարթել դրա հետ կապված բոլոր խնդիրները»:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69