Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՊԵԿ. Ստվերի գնահատում՝ թիրախում 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողներն են
03/07/2017 11:34
Կիսվել

ՊԵԿ. Ստվերի գնահատում՝ թիրախում 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողներն են

Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Զբոսաշրջային, շինարարության, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծման ու իրացման և այլ ոլորտներում գործող ռիսկային հարկ վճարողներն արդեն տեղեկացվել են իրենց խնդիրներից: Ստվերի գնահատման արդյունքում, ըստ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, կոմիտեն տիրապետում է բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են հանգեցնել հարկերի պակաս հաշվարկմանը: «Թեպետ դրական արդյունքներ արձանագրվել են, այնուամենայնիվ աշխատանքները պետք է շարունակական լինեն:  Հարկային եկամուտներն առաջին հինգ ամսվա արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 31 միլիարդ դրամով, որից 30 միլիարդ դրամը բաժին է ընկնում առևտրային կազմակերպություններին: Արձանագրելով հարկային եկամուտների նման աճ, չունենք գերավճարի ավելացում: Կարելի է արձանագրել, որ, ըստ էության, հարկային եկամուտների ավելացումը հիմնականում պայմանավորված է ստվերի նվազմամբ, ինչին միտված են ՊԵԿ-ի ամենօրյա գործողությունները»,-ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:

Վերջերս հսկողական միջոցառումներ են իրականացվել ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող հարկ վճարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ մինչև հսկողական միջոցառումները և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ֆիսկալային հասույթների համեմատականը բերել է իրացման ծավալների մոտ 70 տոկոս աճի: ՊԵԿ-ն առաջիկայում հսկողական գործողություններ է նախատեսում նաև այլ ոլորտներում, մասնավորապես շինանյութի, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող տնտեսվարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի հավաստմամբ՝ վարչարարության ենթարկվելու են բացառապես ռիսկային կազմակերպությունները. «Չի բացառվում, որ կկատարվեն պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ և դրանց արդյունքում կհարուցվեն քրեական գործեր: Մեր գերակա խնդիրը շարունակում է մնալ կազմակերպությունների կողմից հարկերի իրական չափերի ինքնուրույն հայտարարագրումը»:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01