Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱԶԲ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարելավվել են
26/09/2019 14:23
Կիսվել

ԱԶԲ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարելավվել են

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հրապարակել է 2019թ. «Ասիական զարգացման հեռանկարները 2019» զեկույցի թարմացված տարբերակը, համաձայն որի՝ 2019թ. ՀՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը բարելավվել է՝ նախորդ ապրիլյան զեկույցի 4.3%-ի փոխարեն դառնալով 4.8%։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ԱԶԲ զեկույցի թարմացված տարբերակում նշվում է, որ Ասիայում աճը շարունակում է մնալ կայուն՝ տարածաշրջանում կանխատեսելով 5,4% տնտեսական աճ, կամ 0,3%-ով ավելի քիչ, քան նախատեսվում էր զեկույցի ապրիլին թողարկված տարբերակում, իսկ 2020թ. կանխատեսվում է մինչև 5,5% տնտեսական աճ կամ 0,1%-ով պակաս, քան նախորդ տարբերակում։ Բացառելով բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունները (Հոնկոնգ, Չինաստան, Կորեայի Հանրապետություն, Սինգապուր և Թայվան)՝ տարածաշրջանում այս տարի և հաջորդ տարի կանխատեսվում է մինչև 6.0% տնտեսական աճ։

Կենտրոնական Ասիայի երկրների ենթախմբի տնտեսական աճը թարմացված տարբերակով ավելացել է՝ 2019թ․ համար 4,2%-ից կազմելով 4,4%, իսկ 2020թ․ համար 4,2%-ից՝ 4,3%: Հատկանշական է, որ Հայաստանը այն երկրներից է, որի տնտեսական աճի կանխատեսումը թարմացման արդյունքում եղել է ամենամեծերից։ Նշվում է, որ երկու տարիների ընթացքում դեֆիցիտային կանխատեսումներն ընդլայնվել են Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի համար, կրճատվել՝ Վրաստանի և Թուրքմենստանի համար:

Ըստ զեկույցի՝ ծառայությունների և մասնավոր սպառման ուժեղ աճի ֆոնին, այս թարմացումը բարձրացրել է 2019թ․ աճի կանխատեսումը՝ միաժամանակ պահպանելով 2020 թվականի կանխատեսումն անփոփոխ: 2019թ․ ՀՀ-ի տնտեսական աճի կանխատեսումը բարելավվել է՝ նախորդ ապրիլյան զեկույցի 4.3%-ի փոխարեն դառնալով 4.8%` հաշվի անելով 2019թ․ առաջին եռամսյակում մասնավոր սպառման աճի տեմպերը, իսկ 2020թ. կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ 5.5%։ Կանխատեսվում է նաև, որ 2019թ․ ՀՀ-ում գնաճի մակարդակը կկազմի 3%, իսկ 2020թ․ թարմացված կանխատեսումը կմնա անփոփոխ՝ 3,2%:

Չնայած նրան, որ 2018թ․ համեմատ ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը նվազել է, նշվում է, որ այն շարունակում է մնալ ակտիվ՝ գրանցելով ուժեղ ներքին պահանջարկ։ Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, գրանցել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով 5.2%-ով, պայմանավորված նրանով, որ արտադրության և հանքարդյունաբերության աճը գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը: Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում բնակարանաշինության ակտիվացման արդյունքում: Ծառայություններն աճել են 9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության և հանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների: Անբարենպաստ եղանակները զսպել են գյուղատնտեսության ոլորտի աճը՝ 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, որը շարունակվել է այդ 2019 թ. առաջին կիսամյակում՝ արձանագրելով 6.9%-ով անկում: Մասնավոր սպառումը կիսամյակի ընթացքում ընդլայնվել է 14%-ով՝ պայմանավորված չափավոր գնաճով, դրական սպառողական տրամադրությամբ և ցածր տոկոսադրույքով։

Զեկույցում նշվում է, որ Տարածաշրջանային աճի կանխատեսման վերանայումը հիմնականում կապված են առևտրային լարվածության սրացման հետ, որոնք ազդել են մասնավորապես՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի ավելի բաց տնտեսությունների վրա, ինչպես նաև զարգացող տնտեսությունների զարգացման տեմպերի և ներդրումների նվազման հետ: Թարմացված զեկույցում նշվում է նաև, որ վերջին տասնամյակում՝ տարածաշրջանում և՛ պետական, և՛ մասնավոր պարտքի ավելացումը կարող է վնասել ֆինանսական կայունությանը, և տնտեսությունները ցնցումների նկատմամբ ավելի խոցելի դարձնել: Երկարաժամկետում, զեկույցն ուսումնասիրում է Ասիայի զարգացման համար քաղաքների աճող նշանակությունը։ Ըստ զեկույցի՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային և տնտեսական արդյունավետ ու համակարգված տրանսպորտային ցանցեր, պլանավորված քաղաքային ընդլայնում և մատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ շարժիչ ուժ՝ տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար: Զեկույցում կարևորվել է նաև քաղաքների էկոլոգիական կայունությունը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12