Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
2009Թ.-ԻՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 17%-ՈՎ
18/03/2010 10:15
Կիսվել

2009Թ.-ԻՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 17%-ՈՎ

Ֆիզիկական անձանց փոխանցումները, առանց բանկային հաշվի բացման, իրականացվում են` ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն 2009թ ընթացքում ֆիզիկական անձանց ուղղված դրամական փոխանցումները, որոնք իրականացվել են  և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով, 2008թ. համեմատ նվազել են 17%-ով և կազմել 584 մլրդ դրամ, իսկ արտասահման կատարված փոխանցումների ծավալը նվազել են 1%-ով և կազմել 277 մլրդ դրամ:

ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը հաճախորդների դրամական փոխանցումները արագ իրականացնելու նպատակով անդամակցում են` ընդհանուր առմամբ 17 միջազգային համակարգերի (UNISTREAM, ANELIK, CONTACT, MIGOM, BISTRAYA POCHTA և այլ համակարգերի):

Միջազգային համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով 2009թ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն կատարված փոխանցումների ծավալը կազմել է 363 մլրդ դրամ (քանակը` 1539255), որը 8.7 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Արդյունքում միջազգային փոխանցումների համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը առևտրային բանկերի միջոցով կազմել է 321 մլրդ դրամ, որը 2008թ. համեմատ նվազել է 20%-ով (80 մլրդ դրամով): Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը 2008թ. համեմատ նվազել է 17%-ով (77 մլրդ դրամով): Այս համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 236 հազ. դրամ. 2008թ. համեմատ նվազել է 33 հազ. դրամով:

Առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները նվազել են 38 մլրդ դրամով և կազմել են մոտ 217 մլրդ դրամ. մեկ վճարման միջինը ավելացել է 5 հազ. դրամով և կազմել 2.33 մլն դրամ: Իսկ ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման` առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով նվազել են 69 մլրդ դրամով և կազմել 234 մլրդ դրամ:

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված ընդհանուր փոխանցումների ծավալը 2009թ. ընթացքում կազմել է 2669 մլրդ դրամ (նախորդ տարվա համեմատ ավելացել է 373 մլրդ դրամով), իսկ քանակը` 174143 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 15 մլն դրամ. նախորդ տարվա համեմատ ավելացել է 5.5 մլն դրամով:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11