Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 387.50+0.00 USD SELL - 390.50+0.00
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 64.80+1.39 WTI - 61.93+1.42
COMEX:  GOLD - 3282.10-1.41 SILVER - 33.13+0.76
COMEX:  PLATINUM - 1005.00+0.49
LME:  ALUMINIUM - 2417.50+0.21 COPPER - 9445.50+0.15
LME:  NICKEL - 15804.00+1.73 TIN - 31885.00+0.03
LME:  LEAD - 1981.50+1.90 ZINC - 2653.50+1.32
FOREX:  USD/JPY - 146.13+0.54 EUR/GBP - 1.1219-0.25
FOREX:  EUR/USD - 1.1219-0.25 GBP/USD - 1.3282-0.17
STOCKS RUS:  RTSI - 1110.68+0.00
STOCKS US: DOW JONES - 41249.38-0.29 NASDAQ - 17928.92+0.00
STOCKS US: S&P 500 - 5659.91-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 37644.26+1.94 TOPIX - 2742.08+1.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23549.46+3.40 SSEC - 3369.24+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8554.80+0.27 CAC40 - 7743.75+0.64
STOCKS EUR:  DAX - 23499.32+0.63
12/05/2025  CBA:  USD - 388.86-0.39 GBP - 511.04-5.18
12/05/2025  CBA:  EURO - 430.74-8.65
12/05/2025  CBA:  GOLD - 41564.00-889.00 SILVER - 406.51-4.91
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ԱՇՈՒՆ 2012
26/12/2012 12:52
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ԱՇՈՒՆ 2012

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. աշուն 2012» հոդվածում ներկայացված են 2012թ.-ի աշնան ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում՝ ինտերնետում ակտիվ հղում :

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Հոդվածի առաջնային տարբերակը հրապարակված է www.b24.am կայքում:

Տեխնիկական խնդիրների պատճառով հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 9-ը պրովայդերների մասնաբաժինները հաշվարկող համակարգը չի գործել: Հոկտեմբեր ամսվա ցուցանիշները ներառում են տվյալ ամսվա միայն 23 օրերին, իսկ նոյեմբեր ամսվա ցուցանիշները` 21 օրերին արձանագրված թվերը: Ամեն դեպքում, կարծում ենք, որ ստացված տվյալները նույնպես մեծ ճշգրտությամբ ներկայացնում են իրական պատկերը:

ԱՄՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Սեպտեմբեր – 1. Beeline` 48.02% (օգոստոսի համեմատ՝  -0.12 տոկ. կետ), 2. Orange` 16.51% (-0.87 տոկ. կետ), 3. Ucom` 14.02% (+0.23 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.42% (+0.27% տոկ. կետ), 5. Rostelecom (նախկինում GNC-ALFA)` 3.32% (+0.04 տոկ. կետ), 6. ADC` 2.94% (-0.03 տոկ. կետ), 7. Arminco` 2.01% (+0.09 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.69% (+0.07 տոկ. կետ), 9. MyLan` 0.45% (-0.02 տոկ. կետ), 10. Web` 0.44% (-0.01 տոկ. կետ):

Հոկտեմբեր – 1. Beeline` 47.76% (սեպտեմբերի համեմատ՝ -0.26 տոկ. կետ), 2. Orange` 16.22% (-0.29 տոկ. կետ), 3. Ucom` 14.29% (+0.27 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.48% (+0.06% տոկ. կետ), 5. Rostelecom` 3.67% (+0.35 տոկ. կետ), 6. ADC` 2.84% (-0.01 տոկ. կետ), 7. Arminco` 1.97% (-0.04 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.64% (-0.05 տոկ. կետ), 9. MyLan` 0.52% (+0.07 տոկ. կետ), 10. Web` 0.48% (+0.04 տոկ. կետ):

Նոյեմբեր – 1. Beeline` 47.22% (հոկտեմբերի համեմատ՝  -0.54 տոկ. կետ), 2. Orange` 16.42% (+0.20 տոկ. կետ), 3. Ucom` 14.62% (+0.33 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.76% (+0.28% տոկ. կետ), 5. Rostelecom` 3.84% (+0.17 տոկ. կետ), 6. ADC` 2.71% (-0.13 տոկ. կետ), 7. Arminco` 1.91% (-0.06 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.67% (+0.03 տոկ. կետ), 9. MyLan` 0.45% (-0.07 տոկ. կետ), 10. Web` 0.42% (-0.06 տոկ. կետ):

Եթե համեմատենք այս տարվա նոյեմբերին գրանցված հայաստանյան այցելությունների ծավալներն անցյալ տարվա նոյեմբեր ամսվա նույն ցուցանիշների հետ, ապա պատկերը հետևյալն է. հայաստանյան այցելությունների ծավալն աճել է 24.75%-ով: Beeline-ի IP հասցեներից արձանագրված այցելությունների ծավալն աճել է 19.44%-ով, Orange` +21.71%, Ucom` +60.97%, Vivacell-MTS` +36.65%, Rostelecom` +93.16%, ADC` -14.84%, Arminco` +16.8%, Karabagh-Telecom` +16.08%, MyLAN` +27.58%, Web` -11.19%:

ԸՍՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ

Տասնյակը վստահությամբ գլխավորող Beeline-ի ցուցանիշն աշնան ընթացքում նվազել է 0.92 տոկոսային կետով, իսկ 2011թ.-ի նոյեմբերի համեմատ արձանագրվել է նվազում 2.1 տոկոսային կետով:
Երկրորդ տեղում է Orange-ը: Բջջային ինտերնետի առաջատարի ցուցանիշն աշնան ընթացքում նվազել է 0.96 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է կրճատում 0.41 տոկոսային կետով:

Երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ucom-ի ցուցանիշը բավական արագ տեմպով աճել է: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում այն աճել է 0.83 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում աճը կազմել է 3.29 տոկոսային կետ:

Չորրորդ տեղում Vivacell-MTS-ն է: Աշնան ընթացքում առաջատար բջջային օպերատորի ցուցանիշն աճել է 0.61 տոկոսային կետով: Վերջին մեկ տարում աճը կազմել է 0.85 տոկոսային կետ:

Հինգերորդ հորիզոնականում է Rostelecom-ը (GNC-Alfa ընկերությունն այժմ հանդես է գալիս այս ապրանքային նշանի ներքո): Պրովայդերի ցուցանիշը շարունակել է սրընթաց աճել: Աշնան ընթացքում աճը կազմել է 0.56 տոկոսային կետ, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է աճ 1.36 տոկոսային կետով:

Վեցերորդ տեղում ADC-ն է: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.26 տոկոսային կետով: 2011թ.-ի նոյեմբերի համեմատ անկումը կազմել է 1.26 տոկոսային կետ:

Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Arminco-ի ցուցանիշն աշնան ընթացքում նվազել է 0.01 տոկոսային կետով, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը կրճատվել է 0.13 տոկոսային կետով:

Ութերորդ տեղում է Ղարաբաղ Տելեկոմը: Վերջին երեք ամիսներին ընկերության ցուցանիշն աճել է 0.05 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է անկում 0.05 տոկոսային կետով:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում MyLan ընկերությունը: Աշնան ընթացքում ցուցանիշը նվազել է 0.02 տոկոսային կետով, իսկ վերջին 12 ամիսներին արձանագրվել է աճ 0.01 տոկոսային կետով:

Տասնյակը եզրափակում է Web-ը: Պրովայդերի ցուցանիշն աշնան ընթացքում նվազել է 0.03 տոկոսային կետով: Անցյալ տարվա նոյեմբերի համեմատ կրճատումը կազմել է 0.17 տոկոսային կետ:

ՏԱՐԵԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

2012թ.-ի նոյեմբերի դրությամբ առաջատար 10 պրովայդերներին բաժին է ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 98.02%-ը: Այս տարվա օգոստոսին սույն ցուցանիշը կազմել է 98.17%, իսկ 2011թ.-ի նոյեմբերին` 96.68%: Աշնան ընթացքում ցուցանիշը նվազել է 0.15 տոկոսային կետով, իսկ վերջին տարում արձանագրվել է աճ 1.34 տոկոսային կետով:

Առաջատար 5 պրովայդերների դեպքում պատկերը հետևյալն է. 2012թ.-ի նոյեմբերի դրությամբ առաջատար 5-յակին բաժին է ընկել Circle.am-ում գրանցված այցելությունների 91.86%-ը, օգոստոսին` 91.74%-ը, իսկ 2011թ.-ի նոյեմբերին` 90.36%-ը: Ամռան ընթացքում սույն ցուցանիշն աճել է 0.12, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 1.5 տոկոսային կետով:

Ինչպես տեսնում ենք՝ աշնան ընթացքում զգալիորեն նվազել են վերջին տարիների անփոփոխ երկու առաջատարների ցուցանիշները. Beeline` -0.92 տոկոսային կետ, Orange` -0.96 տոկոսային կետ Միևնույն ժամանակ, աճել են Ucom-ի, Vivacell-MTS-ի և Rostelecom-ի ցուցանիշները: Այս ամենը վկայում է, որ մրցակցությունը սրվում է և’ բջջային, և’ ֆիքսված (լարային) ինտերնետի ոլորտներում: Տասնյակի առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող ընկերությունները ոլորտի հիմնական խաղացողներն են:

ԻՆՏԵՐՆԵՏ ԲՐԱՈՒԶԵՐՆԵՐԻ
ԵՎ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐ

2012թ.-ի նոյեմբեր ամսվա ընթացքում Circle.am-ում հայաստանյան IP հասցեներից գրանցված այցելություններն իրականացվել են բրաուզերների հետևյալ բաշխվածությամբ. 1. Google Chrome` 63.05%, 2. Firefox` 17.94%, 3. Internet Explorer` 8.23%, 4. Opera` 6.74%, 5. Safari` 1.91%:

Ստացված տվյալները բավական մոտ են Statcounter-ի կողմից հրապարակված՝ Հայաստանին վերաբերող տվյալներին. 1. Google Chrome` 69.89%, 2. Firefox` 18.71%, 3. Internet Explorer` 4.86%, 4. Opera` 3.99%, 5. Safari` 1.7%:

Օպերացիոն համակարգերի բաշխավածությունը հետևյալն է. 1. Windows 7` 56.1%, 2. Windows XP` 33.6%, 3. Windows Vista` 3.53%, 4. MacOSX` 1.32%, 5. iOS` 1.13%, 6. Android` 1.11%, 7. JAVA` 0.97%, 8. Linux` 0.77%, 9. Windows 8` 0.22%, 10. Symbian OS` 0.21%:
________________________________________

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելելhttp://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցվածհայկական առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը: Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում էհայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ուբանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ուբարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

12/05/2025
դրամ
Դոլար (USD)
388.86
-0.39
Եվրո (EUR)
430.74
-8.65
Ռուբլի (RUR)
4.80
+0.07
Լարի (GEL)
141.89
-0.07
41564.00
-889.00
Արծաթ
406.51
-4.91