Բորսաներ

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ
27/10/2009 19:39
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ՑՈՒՑԱԿՎԵԼ ԵՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 29.10.2009թ.-ից «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկվելու են ֆոնդային բորսայի B ցուցակում: Ընդհանուր առմամբ ցուցակվում է ընկերության կողմից թողարկված 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս, որոնք բորսայական շուկայում կշջանառեն AHEK բորսայական հապավմամբ:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը: Ընկերությունը էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող Սարսանգ ՀԷԿ-ի միջոցով, որը տարեկան արտադրում է 90-140 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 85.54%-ը պատկանում է ԼՂՀ Կառավարությանը, 6%-ը` ԼՂՀ-ում գրանցված «ՎՊԲՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2009 թվականի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության նոր թողարկված 862,074 բաժնետոմսերը ձեռք բերվեցին տեղի և օտարերկրյա 1,111 ներդրողների կողմից: Տեղաբաշխումից ստացված միջոցներն ընկերությունն ուղղում է ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող Թարթառ գետի վրա յուրաքանչյուրը մինչև 5մՎտ հզորությամբ երեք ՀԷԿ-երի կառուցմանը: Վերջիններս «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն պլանավորում է գործարկել արդեն 2010թ.-ի օգոստոսին:

2009թ.-ի հունիսի 30-ի դրությամբ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի ընդհանուր ակտիվներն ու սեփական կապիտալը կազմել են, համապատասխանաբար 7.6 մլրդ ՀՀ դրամ և 6.37 մլրդ դրամ, իսկ 2009 թվականի առաջին կիսամյակի զուտ եկամուտները գերազանցել են 126 մլն ՀՀ դրամը: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև ազդագիրը կարող եք ստանալ ընկերության www.artsakhhpp.com պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6