ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Զարգացած երկրների կենտրոնական բանկերն աստիճանաբար կրճատում են հակաճգնաժամային ծրագրերը և միջոցառումներն, ինչը խոսում է այն մասին, որ համաշխարհային շուկայում նկատվող դրական միտումներն առաջատար երկրների կարգավորող ֆինանսական կառույցների կողմից ընդունվում են որպես տնտեսության վերականգնաման կայուն նախապայմաններ:
Այսպես, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան Կլոդ Տրիշեի (Jean- Claude Trichet) այն հայտարարությունից հետո, որը վերաբերում էր իրացվելության ապահովմանն ուղղված գործառնությունների սահմանափակման որոշմանը, ֆինանսական շուկայում գրանցվել է եվրոյի փոխարժեքի աճ:
Ֆունտի փոխարժեքի որոշակի աճ է գրանցվել նաև այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կենտորնական բանկը որոշեց կրճատել պետական պարտատոմսերի հետգնման ծավալները:
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգն, իր հերթին, մշակել է այն հիմնական պայմանները և սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ներկայիս ռեորդային ցածր մակարդակում սահմանված հաշվարկային տոկոսադրույքների բարձրացման համար, իսկ Ճապոնիայի բանկը դադարեցրել է կորպորատիվ պարտավորությունների գնման ծրագիրը: