Ֆինանսական

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 102.07-5.60 WTI - 95.81-4.76
COMEX:  GOLD - 4681.90+2.77 SILVER - 77.87+3.03
COMEX:  PLATINUM - 2071.00+2.94
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.34-0.91 EUR/GBP - 1.1748+0.24
FOREX:  EUR/USD - 1.1748+0.24 GBP/USD - 1.3595+0.21
STOCKS RUS:  RTSI - 1102.42-0.29
STOCKS US: DOW JONES - 49910.59+1.24 NASDAQ - 25838.94+2.02
STOCKS US: S&P 500 - 7365.12+1.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10438.66+2.15 CAC40 - 8299.42+2.94
STOCKS EUR:  DAX - 24918.69+2.12
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 01/02/10
01/02/2010 17:35
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 01/02/10

2010 թ. հունվարի 20-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Ահարոն Չիլինգարյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ, առկա նոր տեղեկատվության հիման վրա, գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումների վերաբերյալ, որոնք հիմնականում համահունչ էին ԿԲ-ի վերջին կանխատեսումներին: Ընթացիկ ժամանակահատվածում պահպանվել են արտաքին միջավայրից եկող բարձր գնաճային ճնշումները` պայմանավորված հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, նպաստել են ներքին գնաճային միջավայրի պահպանմանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2009 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 2.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը կազմել է 6.5%` մոտ 1.0 տոկոսային կետով գերազանցելով գնաճի նպատակային միջակայքը: Խորհուրդը փաստեց, որ գնաճ է արձանագրվել սպառողական զամբյուղի բոլոր երեք հիմնական ապրանքախմբերի գծով. պարենային ապրանքների գներն աճել են 3.4%-ով  (նպաստումը գնաճին 1.83 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 1.0%-ով  (նպաստումը գնաճին 0.16 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.2%-ով (նպաստումը գնաճին 0.06 տոկոսային կետ): Հատկանշական է, որ դեկտեմբերին արձանագրված գնաճը մեծամասամբ սեզոնային բնույթ է կրել և պայմանավորվել է միրգ ապրանքախմբի գների 21.3% (նպաստումը գնաճին 0.6 տոկոսային կետ) և բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբի գների 26.1% (նպաստումը գնաճին 1.2 տոկոսային կետ) աճերով: Թերևս սեզոնայնության դրսևորումը դեկտեմբերին բավականին ցայտուն էր. միայն լոլիկի, վարունգի, կանաչ պղպեղի և սմբուկի գների աճի նպաստումը ընդհանուր գնաճին կազմել է մոտ 1.4 տոկոսային կետ: Սա էլ հիմնականում պայմանավորել է տարեսկզբից մինչ նոյեմբեր նպատակային միջակայքում գտնվող գնաճի ցուցանիշի` տարեվերջին այդ միջակայքից բարձր գտնվելու փաստը: Որոշակի աճ է արձանագրվել նաև ձվի, կենդանական և բուսական յուղ, մսամթերք, ձկնամթերք ապրանքախմբերի գներում, ինչպես նաև բուժսպասարկման ծառայությունների սակագներում: Դեկտեմբերին որոշակի գնանկում են արձանագրել հացամթերքի և կարտոֆիլի գները:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց իր քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները փաստեցին, որ 2009 թ. ընթացքում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների  խիստ ընդլայնողական բնույթը տնտեսական ակտիվության ապահովման և գների կայունության նպատակների համադրման պայմաններում նպաստել է մակրոտնտեսական իրավիճակի որոշակի բարելավմանը: ՀՀ ԿԲ և Կառավարության համատեղ հակաճգնաժամային միջոցառումների իրականացման շրջանակներում բանկային համակարգի միջոցով տնտեսությանը վարկային միջոցների տրամադրման արդյունքում չորրորդ եռամսյակում վարկավորման աճն արագացել է , ընդ որում, դիտվել է արտարժութային վարկերի համեմատ դրամային վարկերի առաջանցիկ աճ: Արձանագրվել է տնտեսական անկման տեմպի նվազում. հունվար-նոյեմբեր ամիսներին գրանցվել է 16% տնտեսական անկում` հունվար-հոկտեմբերի 17.5% անկման դիմաց: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկման տեմպերի դանդաղում, բացառությամբ շինարարության ճյուղի, որտեղ անկումն ավելի է խորացել: Աճ արձանագրվել է միայն ծառայությունների ճյուղում:

Միաժամանակ, արտաքին աշխարհում, գրեթե բոլոր զարգացած երկրները երրորդ եռամսյակում արձանագրել են սպասվածից ավել տնտեսական աճ` նախորդ եռամսյակի համեմատությամբ: Հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների պահպանվող աճը վկայում է համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների շարունակականության մասին: 2010 թ. սկզբին շատ երկրներ նախանշել են դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների խստացումը` «ելքի ռազմավարության» իրականացումը:

Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում  շարունակել են աճել դոլարացման տեմպերը` արտահայտվելով արտարժութային ավանդների և վարկերի գծով աճի բարձր տեմպերի պահպանմամբ: Դոլարացման աճն անդրադարձել է դրամային միջոցների տոկոսադրույքի վրա` ավելացնելով դրանք: Մասնավորապես, պետական արժեթղթերի շուկայում տոկոսադրույքների միջին մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ աճել է շուրջ 0.6 տոկոսային կետով. 1 տարի ժամկետայնությամբ արժեթղթերի տոկոսադրույքը կազմել է 8.9%, իսկ 3-ից 5 տարի ժամկետայնությամբ արժեթղթերինը` 12.7-13.8%: Միջբանկային ռեպո տոկոսադրույքը կազմել է միջինը 5%`  նախորդ ամսվա 4.6%-ի դիմաց:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումներն ընթացիկ ժամանակահատվածում էապես ուժգնացել են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում դրսևորվել են նաև լրացուցիչ գնաճային ճնշումներ:

Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: Միաժամանակ, բնական գազի և ջրի սակագների նախատեսվող ավելացումը 2010 թ. ընթացքում լրացուցիչ գնաճային ճնշումներ կառաջացնի:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.5 %: Ներգրավված ավանդների և լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 2.5 % և 8.5 %:

AMP
07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92