Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Լույս հիմնադրամ. Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա
27/07/2022 16:47
Կիսվել

Լույս հիմնադրամ. Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա

ԼՈՒՅՍ հիմնադրամը ուսումնասիրել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես՝

Սննդամթերքի գների 17.1% աճը էապես ազդում է ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա

Սա պայմանավորված է նրանով, որ սննդամթերքը քաղաքացիների սպառողական զամբյուղում բավական մեծ դեր ունի։ Ընդ որում, ըստ ՀՀ ԿԲ-ի հաղորդումների՝ գնաճի տեմպը առաջիկա ամիսներին դեռ կշարունակի արագանալ։

Զուգահեռաբար, թեև 2022թ. հունվար-մայիսին անվանական աշխատավարձի աճի տեմպը շարունակել է մնալ բարձր, սակայն գնաճի արագացման պայմաններում իրական աշխատավարձի աճը մնացել է ցածր մակարդակում`2022թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին մակարդակն աճել է 7.7%-ով, ինչի պայմաններում իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 2.2% (հոնվար-հունիս ամիսների տվյալները դեռ հրապարակված չեն):

ՀՀ դրամի էական արժևորումը բացասաբար է անդրադառնում ՀՀ արտադրանքի գնային մրցունակության վրա

ՀՀ դրամի միջին փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022թ. հունվար-հունիսին արժևորվել է շուրջ 11.5%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 22.6%-ով: Թեև այդ պայմաններում արտահանման աճը կազմել է շուրջ 36.3%, սակայն ավելի հավանական է, որ այն վերաարտահանման արդյունք է, քանի որ ներմուծումը իր հերթին աճել է 48.7%-ով: Արդյունքում փոխարժեքի արժևորված լինելու պարագայում ոչ միայն տուժում են արտահանողները, այլև ներքին շուկայի համար արտադրողները, քանի որ նրանք խնդիր են ունենում մրցակցելու ներմուծված ապրանքների մասով, որոնց դեպքում փոխարժեքի արժևորումը հանդիսանում է գնային մրցունակությունը բարձրացնող գործոն։

Գյուղատնտեսության ոլորտը շարունակում է անկում ապրել

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության անկումը կազմել է 5.5%, ինչը 0.6 տոկոսային կետով հակազդել է ընդհանուր ՏԱՑ-ի աճին:

Ներկա բարձր տնտեսական ակտիվության աճ ապահովող գործոնները կարող են ժամանակավոր լինել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն էականորեն արագացել է մայիս-հունիս ամիսներին՝ գերազանցելով 10% շեմը և դառնալով երկնիշ`11.8%: Աշխարհաքաղաքական գործոնների փոփոխություններով (ռուս-ուկրաինական հակամարտություն) պայմանավորված Հայաստան ներհոսող կապիտալը և աշխատուժը էական դրական ազդեցություններ են ունենում ՀՀ տնտեսության վրա, սակայն այդ գործոնները ևս կարող են փոխվել: Հետևաբար, ներկա դրական իրավիճակը պետք է օգտագործել տնտեսությունում արտադրական հնարավորությունները և տնտեսության ներուժը բարձրացնելու համար, որպեսզի դրական շոկի վերացումից հետո տնտեսական ճգնաժամի ռիսկեր չլինեն: Մինչդեռ ներկայումս նման միտումներ չեն նկատվում, և կառավարության կողմից առկա ռեսուրսը տնտեսական զարգացմանն ուղղելու տեսանելի քայլեր չեն իրականացվում:

Էական աճ է նկատվում դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալներում: 2022թ. մայիսին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 265.9 մլն ԱՄՆ դոլար, ինչը շուրջ 3.4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Հատկապես կտրուկ աճել են ՌԴ-ից փոխանցվող դրամական միջոցները, ինչն անվանական փոխարժեքի արժևորման էական գործոններից է: Հետևաբար, այստեղ նույնպես անհրաժեշտ է պետական քաղաքականության՝ հատկապես կենտրոնական բանկի գործիքակազմի կիրառումը, որպեսզի աճող տրանսֆերտները բացասական ազդեցություն չունենան ֆինանսական համակարգի վրա:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3cKK4km ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25