Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Ֆինանսական կառույցների պետական տուրքի բարձրացման արդյունքում մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ կմտնեն պետական բյուջե
21/03/2019 19:13
Կիսվել

Ֆինանսական կառույցների պետական տուրքի բարձրացման արդյունքում մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ կմտնեն պետական բյուջե

Ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում պետական բյուջեի որոշակի պակասը պետությունը կլրացնի ակցիզային հարկի և գործունեության որոշակի տեսակների հարկի վերանայմամբ: Գրավատների, փոխանակման կետերի և ֆինանսական այլ կառույցների պետական տուրքի բարձրացման արդյունքում պետական բյուջե կմտնի մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նորմալ է, որ բազմաթիվ մարդկանց վերաբերող շրջանառվող փաստաթուղթը քննադատվում է: Մենք ունենք հայտարարած ուղղություն, որ պատրաստվում ենք ուղղակի հարկերի բեռը նվազեցնել, որովհետև դրա մեջ ենք տեսնում տնտեսության աճի բանալին: Իսկ ուղղակի հարկերի բեռի նվազումը կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում ենթադրում է ռիսկ, որ պետական բյուջեի պակաս եկամուտներ կհավաքենք: Հիմա մենք շեշտադրումը կապիտալի և եկամտի հարկերից պետք է տեղափոխենք սպառման հարկերին: Իսկ սպառման հարկերի մեջ դիտարկել ենք հնարավոր բոլոր տարբերակները: Եվ նպատակահարմար է գտնվել ձեռնպահ մնալ հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող ավելացված արժեքի հարկի դրույքաչափին ձեռք տալը, որովհետև դա մեր երկրի մրցունակության տեսակետից ռիսկեր է պարունակում: Եվ մնացել են սպառման հարկերի մեջ ակցիզային հարկերը և գործունեության առանձին տեսակներ, որոնց հարկային բեռը կարող են վերանայվել»-ասաց Ջանջուղազյանը:

Նա շեշտեց, որ իրենց ցանկացած գործողություն պետք է իր հիմնական նպատակին ծառայի: Ուղղակի հակերի նվազեցման արդյունքում ֆինանսական համակարգից ակնկալվում է, որ դրա գոնե ինչ-որ մասը պետք է հատուցվի՝ այսինք դրույքաչափերի բարձրացմամբ վերականգնվի: «Ակնկալվում է, որ այս փոփոխության՝ պետական տուրքի բարձրացման արդյունքում մոտ 2 մլրդ դրամ լրացուցիչ միջոցներ կհավաքվի պետական բյուջե»,-նշեց նախարարը:

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ հնարավոր չէ կատարել որևէ կարգավորում, որից բոլորը հավասարապես գոհ լինեն:  Նախարարը նկատեց, որ փոփոխությունների արդյունքում ֆինանսական այդ կառույցների մի մասի եկամուտը կարող է ավելանալ, մեկինը՝ պակասել, մի տնտեսվարող կարող է չկարողանալ վճարել տուրքը, մեկ ուրիշը կարող է:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է բարձրացնել մի շարք ֆինանսական կառույցների պետական տուրքը, մասնավորապես նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64