Տնտեսական

USD BUY - 386.00+0.50 USD SELL - 388.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50-0.50
OIL:  BRENT - 79.04-0.14 WTI - 75.49-0.24
COMEX:  GOLD - 2674.20+0.44 SILVER - 31.74+0.73
COMEX:  PLATINUM - 996.40+0.97
LME:  ALUMINIUM - 2632.50+3.60 COPPER - 9791.50+1.20
LME:  NICKEL - 17864.00+2.84 TIN - 33212.00+2.24
LME:  LEAD - 2097.00+1.70 ZINC - 3154.00+4.44
FOREX:  USD/JPY - 149.12+0.29 EUR/GBP - 1.0937-0.02
FOREX:  EUR/USD - 1.0937-0.02 GBP/USD - 1.3066+0.10
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42863.86+0.97 NASDAQ - 18342.94+0.33
STOCKS US: S&P 500 - 5815.03+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8253.65+0.19 CAC40 - 7577.89+0.48
STOCKS EUR:  DAX - 19373.83+0.85
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման գործողությունների պլանի ներկայացումը
16/02/2023 12:12
Կիսվել

Տեղի է ունեցել Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման գործողությունների պլանի ներկայացումը

Փետրվարի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ստեղծման գործողությունների պլանը» ։  Նախաձեռնության նպատակն է նվազեցնել հետբերքահավաքային կորուստները, խթանել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում և նպաստել գյուղատնտեսական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը կներկայացվի գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների ձևավորմանը նպաստող ռազմավարական մոտեցումների փաթեթ, համապատասխան առաջարկներով և ճանապարհային քարտեզով։ Գործողությունների պլանը կմշակվի  Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։

Հայաստանում ֆերմերների կրած փաստացի հետբերքահավաքային կորուստները հիմնականում պայմանավորված են գյուղատնտեսության ոլորտում ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների բացակայությամբ։ Հետազոտական տվյալների համաձայն, բերքահավաքի իրացումը լրջագույն խնդիրներից է ֆերմերների համար, այն ազդում է ոլորտի զարգացման և համապատասխան միջոցների արդյունավետ օգտագործման վրա (հող, ջուր, աշխատուժ, սերմեր, պարարտանյութ և այլն): Հենց այս խնդրին է անդրադառնում Հայաստանում գյուղմթերքի մթերման և բաշխման կենտրոնների (լոգիստիկ կենտրոնների) ստեղծման գործողությունների պլանի մշակման նախաձեռնությունը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով նշեց, որ լոգիստիկ կենտրոնները ռազմավարական նշանակություն ունեն, նրանք կարող են կապ ապահովել ֆերմերների և շուկաների միջև` դրանք կլինեն թե տեղական, թե արտաքին շուկաներ, և կկարողանան հստակ պայմանագրային սկզբունքով թելադրել ֆերմերին, թե ինչ մշակաբույսեր այսօր ունեն պահանջարկ: Գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոնները կարևորվում են նաև սննդի անվտանգության տեսանկյունից՝ հնարավոր կլինի ապահովել գյուղմթերքի հետագծելիությունը և հետևել, թե որ մթերքն ինչ ծագում ունի։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից Աննա Խաչատրյանը իր խոսքում նշեց․ «Հնարավոր չէ գերագնահատել  առաջնային գյուղատնտեսությունը դերը Հայաստանում տնտեսական աճի ապահովման և գյուղական համայնքների զարգացման առումով։ Արդյունավետ հետբերքահավաքային արժեշղթան առաջնային գյուղատնտեսության զարգացման հիմնական նախադրյալներից է։ ՎԶԵԲը պատրաստակամ է ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մասնավոր հատվածի ներդրողներին համապատասխան բիզնես ծրագրերի առկայության դեպքում»:

Հայաստանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը շեշտեց «Պարենային անվտանգության ապահովման համար մերօրյա բարդ գլոբալ միջավայրում կարևոր է միջոցներ ձեռնարկել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, պարենային անվտանգության համակարգերի ճկունությունը բարձրացնելու համար: Այդ իսկ պատճառով կարևորում եմ Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին՝ բարելավելու գյուղատնտեսության արդյունավետությունն ու արտադրողականությունը՝ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքի հավաքման և բաշխման կենտրոններ»:

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը նշեց․«Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զգալի հատվածը կենտրոնացած է փոքր ֆերմերների շրջանում, որոնց մոտ հետբերքահավաքային կորուստները տատանվում են 20-30% սահմանում, մյուս կողմից` Հայաստանում գյուղմթերքի իրացման առկա շղթաները թերզարգացած են և շատ դեպքերում անհնար է լինում դիտարկել անվտանգային, պլանավորման և սպառման կարևորագույն դրույթներ: Մթերման կայանների հիմնման ծրագրով թիրախավորվելու են հենց այսպիսի խնդիրների հաջորդական լուծումների վերհանում»:

Տվյալների հավաքագրման փուլում նախատեսվում է այցելություններ Հայաստանի տարբեր մարզեր և համայնքներ, հարցազրույցներ և մասնագիտական քննարկումներ տարբեր բնակավայրերում գործող ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ, տվյալների հավաքագրում և վերլուծություն, որի հիման վրա կմշակվի գյուղմթերքի լոգիստիկ կենտրոնների (մթերման և բաշխման կենտրոններ) ձևավորման համար անհրաժեշտ ռազմավարական մոտեցումների նախագիծը։

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17