Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵՄ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ
10/09/2012 12:23
Կիսվել

ԵՄ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի մաքսային ծառայության ոլորտում իրականացվել են լուրջ բարեփոխումներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը՝  ԵՄ նոր Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկը ազդարարող միջացառման շրջանակներում  ներկայացնելով մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների մասին զեկույց:

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես, մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարների համակարգի, ամբողջական կանաչ ուղու ներդրում և այլն:

«Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերաբական բնույթը` մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքից»,-նշել է կոմիտեի նախագահը:

Գագիկ Խաչատրյանի խոսքերով, ՊԵԿ-ը մշտապես կարևորում է ձեռնարկված բարեփոխումները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցը. «Իրականացվող բարեփոխումներն էլ ավելի արագացնելու և արդյունավետ դարձնելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայությունը մշակել և ԵՄ էր ներկայացրել Թվինինգ ծրագիր, որը հավանության էր արժանացել ԵՄ կողմից: Կարող ենք փաստել նաև, որ  ի տարբերություն Թայեքսի և աջակցության այլ մեխանիզմների, Թվինինգ ծրագիրը ինչպես իրականացվող բարեփոխումներն, այնպես էլ համագործակցությունը ԵՄ-ի հետ տեղափոխում է որակապես նոր մակարդակի վրաե:

շենք, որ 2012թ. հունիսին ՊԵԿ-ում մեկնարկած Թվինինգ ծրագիրն իրականացվում է Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայությունների կոնսորցիումի կողմից և ներառում է այնպիսի կարևոր բաղադրիչներ, ինչպիսիք են իրավական դաշտի, նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի կատարելագործում, գործարարների հետ հարաբերությունների բարելավում և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցում, ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդում, հետբացթողումային հսկողության և աուդիտի բարելավում, ռիսկերի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի զարգացում:

Ըստ կոմիտեի նախագահի, ծրագրում ներառված ուղղությունները փորձ է արվել համահունչ դարձնել բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայրի ապահովման տրամաբանությանը: Ծրագրի ավարտին ՊԵԿ-ն ակնկալում  է համակարգում ունենալ և կիրառել ԵՄ չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան մաքսային հսկողության ընթացակարգեր` ներառելով նախաբացթողումային, մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող հսկողության իրականացման և հետբացթողումային հսկողության ընթացակարգեր:

«Շուտով կսկսվեն հայ-վրացական պետական սահմանի անցման երեք կետերի հիմնովին վերակառուցման և արդիականացման աշխատանքները, որոնց զուգահեռ լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսում նաև օրեսնդրական մակարդակում` սահմանների համալիր կառավարման սկզբունքներին և ԵՄ չափանիշներին համահունչ մաքսային կետերում աշխատանքները կազմակերպելու և քաղաքացիներին սպասարկելու համար»,-նշել է կոմիտեի ղեկավարը:

ԵՄ կողմից մոտ 1 մլն. եվրո բյուջեով ֆինանսավորվող ծրագրի տևողությունը 2 տարի է:

շրջանակներում նախատեսվում են նաև հայ մասնագետների ճանաչողական և ուսուցողական այցեր ԵՄ տարբեր երկրներ` եվրոպացի գործընկերնեի փորձին  տեղում ծանոթանալու համար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12