
ՕՊԵԿ+ երկրների մի խումբ համաձայնել է ավելացնել նավթի արդյունահանումը
ՕՊԵԿ+ խմբի ութ երկիր համաձայնության է եկել նավթի արդյունահանման ավելացման վերաբերյալ՝ օրական 411 բարելով։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով համաշխարհային տնտեսության կայուն կանխատեսումները, նավթի շուկայի հիմնախնդիրները, ինչպես նաև վառելիքի համաշխարհային կոմերցիոն պաշարների ցածր մակարդակը։
ՕՊԵԿ-ում ընդգծում են, որ նավթի արդյունահանման աճը կարող է կասեցվել՝ կախված շուկայի վիճակից։ Կազմակերպությունը վստահ է, որ այդպիսի մոտեցումը կնպաստի նավթի շուկայի կայունության պահպանմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը, որը նախորդ օրը հասել էր 65.43 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ընկել է ավելի քան 3 դոլարով՝ հասնելով 62.21 դոլարի։ Միևնույն ժամանակ WTI նավթի գինը նվազել է մինչև 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։