Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱԶԲ-ն Ասիայի զարգացող երկրների համար կանխատեսում է բարձր աճ՝ 2015-2016 թթ-ին
24/03/2015 14:40
Կիսվել

ԱԶԲ-ն Ասիայի զարգացող երկրների համար կանխատեսում է բարձր աճ՝ 2015-2016 թթ-ին

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նոր զեկույցի համաձայն՝ Ասիայի տարածաշրջանի զարգացող երկրները 2015 և 2016 թթ-ին կպահպանեն տնտեսական աճի բարձր տեմպերը, որին կօժանդակեն հումքային ապրանքների չափավոր գները և հիմնական արդյունաբերական տնտեսությունների վերականգնումը:

ԱԶԲ-ի առանցքային տարեկան տնտեսական հրապարակման՝ «Ասիական զարգացման հեռանկարներ 2015»-ի (ԱԶՀ) (հրապարակված ս.թ. մարտի 24-ին), կանխատեսմամբ՝ Ասիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի  6.3% 2015 և 2016 թթ-ին: 2014թ-ին տարածաշրջանի տնտեսական աճը նույնպես կազմել է 6.3%: 

«Ասիայի զարգացող երկրները զգալիորեն նպաստում են համաշխարհային տնտեսական աճին: Հումքային ապրանքների նվազող գները տարածաշրջանի տնտեսական քաղաքականության մշակողներին հնարավորություն են ընձեռում կրճատել վառելիքի ծախսատար լրահատկացումները կամ կառուցվածքային այլ բարեփոխումներ նախաձեռնել: Սա առանքային հնարավորություն է ստեղծելու այն հենքը, որը կօժանդակի երկարաժամկետ առումով առավել ներառական և կայուն զարգացմանը» – նշում է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Շանգ-Ջին Ուեյը:

2009թ-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Ասիայի զարգացող երկրները՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճին նպաստել են 2.3 տոկոսային կետով, ինչը կազմում է աշխարհի 4.0% տարեկան ցուցանիշի գրեթե 60%-ը: Տարածաշրջանի ութ տնտեսություններ՝ ներառյալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ), Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը և Շրի Լանկան հետճգնաժամային շրջանի գրեթե յուրաքանաչյուր տարում գրանցել են 7.0%-ը գերազանցող աճ:  

Միացյալ Նահանգների տնտեսական աճը, որտեղ տնտեսության վերականգնումը թափ է առել, հանդիսանում է խոշոր արդյունաբերական տնտեսությունների առաջատարը:  Չնայած Եվրոգոտու երկրների և Ճապոնիայի տվյալները տարաբնույթ են՝ նավթի մեղմ գները և ճկուն դրամավարկային քաղաքականությունը կնպաստեն համընդհանուր առաջընթացին: Ակնկալվում է, որ այս խմբի երկրների տնտեսական աճը 2015 թ-ին կընդլայնվի 2.2%-ով՝  0.6 տոկոսային կետով բարձր, քան 2014թ-ի ցուցանիշը, և 2.4%՝ 2016թ.: 

Տարածաշրջանի թողարկման հանդեպ արտաքին պահանջարկի բարելավման հետ մեկտեղ՝ Հնդկաստանում և Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ-երկրներից մեծ մասում ակնկալվող առաջընթացը կօգնի հավասարակշռել ՉԺՀ-ի՝ տարածաշրջանի ամենախոշոր տնտեսության տնտեսական աճի աստիճանական դանդաղումը:  

2014 թ-ին ՉԺՀ-ի տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված էր հիմնական կապիտալում՝ մասնավորապես անշարժ գույքի ոլորտում, թույլ ներդրումներով: Կառավարության նախաձեռնած շարունակական կառուցվածքային բարեփոխումներին զուգընթաց՝ ներդրումների հետագա դանդաղումը ակնկալվում է, որ կնվազեցնի  աճը մինչև 7.2%՝ 2015թ-ին և 7.0%՝ 2016 թ-ին:  Սա շատ ավելի չափավոր ցուցանիշ է, քան  համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր գրանցված 8.5% միջին աճը: 

Կանխատեսվում է, որ Հնդկաստանը աճի առումով կգերազանցի ՉԺՀ-ին՝ քանզի կառուցվածքային արգելքները հաղթահարելու ուղղությամբ կառավարության ջանքերի նախնական արդյունքները, նպաստում են ներդրողների վստահության բարձրացմանը:  Բարձր արտաքին պահանջարկի շնորհիվ, Հնդկաստանի տնտեսությունը 2015 ֆինանսական տարում (ավարտվում է 31 մարտի, 2016) կընդլայնվի 7.8%՝ շեշտակի աճելով 2014թ. ֆինանսական տարվա 7.4%-ից: 2016թ. ֆինանսական տարում կանխատեսվում է 8.2%  աճ, ինչին կնպաստեն ավելի մեղմ դրամավարկային քաղաքականությունը և կապիտալ ծախսերի աճը:  

Կանխատեսումների ռիսկերը ներառում են ՉԺՀ-ի հավանական սխալ քայլերը, մինչ երկիրը կճշգրտի դեպի նոր իրադրությունը, բարեփոխումների ուղղությամբ պակաս, քան ակնկալվում է, վճռական քայլերը Հնդկաստանում և համաշխարհային տնտեսության վրա Հունաստանի պարտքային ճգնաժամի ու Ռուսաստանի Դաշնության խորացող ռեցեսիայի տարածական հնարավոր ազդեցությունները: ԱՄՆ-ի տոկոսադրույքների սպասվող աճը հնարավոր է շրջադարձեն կապիտալի հոսքը դեպի տարածաշրջան, ինչը կպահանջի կայունության պահպանմանն ուղղված դրամավարկային պատասխան քայլեր: Նավթի ցածր գնից բխող օգուտները հնարավոր է հօդս ցնդեն, եթե աշխարհաքաղաքական լարվածությունը նավթի գների կտրուկ աճի պատճառ դառնա:   

Ենթատարածաշրջանների առումով. Արևելյան Ասիայում տնտեսական աճը կդանդաղի 6.5%՝ 2015թ. և 6.3%՝ 2016 թ արտացոլելով ՉԺՀ-ի չափավոր տնտեսական աճը: 2014թ.-ին այս տարածաշրջանում 6.6% տնտեսական աճ է գրանցվել: Արտաքին ներդրումների սակավությամբ և հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության խստացմամբ պայմանավորված՝ Մոնղոլիայի տնտեսական աճը կտրուկ կդանդաղի 2015 թ-ին: Աճը կայուն կլինի Թայպեյում, Չինաստան, բայց կարագանա Հոնգ Կոնգում, Չինաստան և Հարավային Կորեայում՝ արտացոլելով աճող ներքին պահանջարկն ու բարելավվող համաշխարհային տնտեսությունը:

2014 թ-ին Հարավային Ասիայի աճը արագացավ մինչև 6.9%, որը 2015 և 2016 թթ-ին կավելանա համապատասխանաբար 7.2% և 7.6%՝ արտացոլելով   Հնդկաստանում ակնկալվող բարձր կատարողականը: Բանգլադեշը և Պակիստանը շարունակում են  լայնընդգրկուն տնտեսական բարեփոխումները, որոնք ներառում են էներգիայի պակասի հաղթահարմանն ուղղված գործողություններ, թեև քաղաքական մարտահրավերները, հնարավոր է սահմանափակեն 2015 թ-ի առաջընթացը: Ակնկալվում է, որ Շրի Լանկայի տնտեսական աճը 2015 թ-ին կլինի չափավոր, մինչ ներդրողները հստակության են սպասում նոր վարչակազմի՝ կառավարման բարեփոխումների և տնտեսական քաղաքականության հետ կապված ծրագրերի առումով:  

2015 թ-ին Հարավարևելյան Ասիայում կանխատեսվում է տնտեսական աճի վերականգնում՝ 2014թ՝ 4.4% նվազումից հետո: Ընդհանուր աճն ակնկալվում է, որ կվերակագնվի 4.9%՝ 2015թ. և 5.3%՝ 2016թ.՝  որը «կառաջնորդվի» Ինդոնեզիայի և Թաիլանդի  տնտեսությունների վերականգմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ ենթատարածաշրջանի մեծ մասը կշահի արտահանումների աճից ու ցածր գնաճից: 

Նավթի ցածր գինն ու Ռուսաստանի Դաշնությունում ռեցեսիան Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանի տնտեսական աճը 2014թ. նվազեցրել են 1.5 տոկոսային կետով՝ մինչև 5.1%: 2015թ-ին տնտեսական աճը կդանդաղի Ղազախստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում՝ քանզի նավթի արտահանման ցածր ծավալները կսահմանափակեն ներքին ծախսումները: Ռուսաստանի Դաշնության թույլ տնտեսությունը կսահմանափակի արտահանման ծավալներն ու դրամական փոխանցումների հոսքերը՝ դանդաղեցնելով տնտեսական աճը Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանի Հանրապետությունում և Տաջիկստանում:  Այս ենթատարածաշրջանում միջին աճը կկազմի 3.5%  2015թ-ին և 4.5%՝ 2016-ին:

Տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները բավականին անորոշ են դարձնում Հայաստանի համար տնտեսական կանխատեսումները: Պատժամիջոցների ու նավթի ցածր գնի հետ կապված տնտեսական դանդաղումը Ռուսաստանի Դաշնությունում, հավանաբար հետագայում ևս «կճնշեն» Հայաստանի տնտեսությունը: Ակնկալվում է, որ աճը կրկին կդանդաղի մինչև 1.6%՝ 2015 թ-ին նախքան վերականգնվելը 2.3%-ի՝ 2016 թ-ին: 

2008 և 2009 թթ-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ Հայաստանում գրանցվել են տնտեսական աճի և աղքատության նվազեցման ուշարժան ցուցանիշներ: Սակայն, այնուհետև աճի անշեղ նվազում է արձանագրվում, և տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ նոր տնտեսական «դժվարություններին» հանդիման: ՌԴ-ի տնտեսության դանդաղման ազդեցությունը Հայաստանի վրա նվազեցնելու, ինչպես նաև ԵՏՄ-ի անդամակցությունից օգտվելու համար, պետք է ուշադրության կենտրոնում պահել զարգացման ներքին աղբյուրները: Դրանք են. մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված լայնընդգրկուն ջանքերը, շեշտադրումը դեպի գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների զարգացումը, ինչպես նաև ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների ծավալների աճը: Աճն առավել ներառական և կայուն կլինի, եթե զարգացման նպատակների իրականացումն ապահովվի մասնավոր և հանրային հատվածների հետ, որոնք կունենան փոխլրացնող դերակատարում: 

2014 թ-ին խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվել է 6.1% ՀՆԱ-ի աճ: Երեք տարիների ընթացքում առաջին անգամ գրանցված այս առաջընթացը պայմանավորված է բնական գազի արտահանմամբ Պապուա Նոր Գվինեայում (ՊՆԳ), որն այս ենթատարածաշրջանի ամենախոշոր տնտեսությունն է: Այս միտումը նկատելի է նաև տարածաշրջանի  մյուս տնտեսություններում: ՊՆԳ-ում գազի արտադրության առաջին տարում կանխատեսվում է, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աճի գագաթնակետը կկազմի 10.7%՝ 2015թ., որը կնվազի մինչև 4.5%՝ 2016թ, մինչդեռ տնտեսություններից միայն մի քանիսին կհաջողվի զարգացման առաջանցիկ աճ գրանցել նախորդ տարվա համեմատ: 

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90