Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարները
16/10/2018 16:58
Կիսվել

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում քննարկվելու են ԵԱՏՄ-ում բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու հեռանկարները

Հայաստանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովը կմեկնարկի պլենար նիստով, որտեղ քննարկման հիմնական հարցերը կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ձեռքբերումները, միության տարածքում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու հեռանկարներն ու քայլերը, արտադրական կապերը խրախուսելու և ամրապնդելու ուղղությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 22-ին կայանալիք պլենար նիստին մասնակցելու համար հրավիրվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ,  ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը:

Պլենար նիստի ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ-ում բարենպաստ բիզնես միջավայր ձևավորելու գործնական քայլերը, այդ ճանապարհին առկա խոչընդոտները, դրանք վերացնելու գործողությունները, ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքը խրախուսելու ճանապարհին հանդիպող խնդիրները, ներդրողներին տնտեսության ռեալ սեկտորում ներգրավելու հարցեր, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացի դրական և բացասական կողմերը ներդրումներ ներգրավելու և երրորդ երկրներ արտահանումը զարգացնելու տեսանկյունից: Քննարկվելու է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքականությունը համագործակցության գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մեծ ուշադրություն է հատկացվելու բիզնեսի մեջ ժամանակակից  թվային որոշումներ ներդնելու հնարավորություններին: Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նման որոշումների ներդրման հաջողված օրինակներ:

«Եվրասիական տնտեսական միության անդամների միջև ամուր տնտեսական, աշխատանքային, մշակութային կապերը դարձել են միության ստեղծման հիմքը, որի անդամ երկրները ստացել են բիզնեսի իրականացման և գործարարությունը զարգացնելու  համար որակապես նոր միջավայր:  Եվրասիական տնտեսական միության ձևավորման շնորհիվ վերացել են առևտրային և ադմինիստրատիվ խոչընդոտները երկրների միջև, տնտեսական գործունեության մասնակիցների համար հեշտացել է В2В- և В2G- փոխգործակցությունը, զարգանում են տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան: Միության հետագա զարգացումն ու ամրապնդումը մեծ աշխատանք է պահանջում: Դրա արդյունք կհանդիսանա Միության անդամ երկրների  ներդրումային և արտահանման ներուժի նշանակալի բարձրացումը»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58