Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ 8 ԲԱՆԿԵՐ 35 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ
28/12/2009 19:44
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ 8 ԲԱՆԿԵՐ 35 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄՈՎ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԸ

Այսօր, ՀՀ Կենտրոնական բանկում տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոսելով  նշել է. «2009 թվականը բավականին բարդ ու հակասական տարի էր տնտեսական առումով: Այն հստակորեն ցույց տվեց ՀՀ տնտեսության ուժեղ և թույլ կողմերը, անելիքներն ու նվաճումները: Դժվար է չհամաձայնել կառավարության գնահատականի հետ, որ դիվերսիֆիկացիայի և մրցակցության բացակայությունը հանդիսանում է մեր խոշորագույն մարտահրավերը: Միաժամանակ դժվար է թերագնահատել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ներդրումը տնտեսության կենսունակության ապահովման գործում:

Մակրոտնտեսական քաղաքականության մինչճգնաժամային նվաճումներն էին, որ հնարավորություն տվեցին արագորեն մոբիլիզացնել զգալի արտաքին և ներքին ռեսուրսներ, պահպանել տնտեսական աճին չխաթարող գնաճային միջավայր, և որ շատ կարևոր է, թե” ֆինանսապես, թե” վարկունակ քաղաքականության տեսակետից պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը:

Գլոբալ պահանջարկի նվազման, արտահանվող հանքահումքային ապրանքների գնանկման և ծավալների կրճատման, ինչպես նաև Հայաստան ներհոսող տրանսֆերտների նվազման պայմաններում ՀՀ տնտեսությունը վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ անկում ապրեց: Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում սկսեց արտահայտվել արդեն 2008թ. չորրորդ եռամսյակից` լուրջ մարտահրավերներ ստեղծելով ՀՀ տնտեսության համար:

Այդ պահին խիստ կարևոր էր ճիշտ գնահատել ՀՀ տնտեսության առավելություններն ու թերությունները,  սպառնացող վտանգները և ճգնաժամի հնարավոր ազդեցությունները` իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Կառավարությանը և Կենտրոնական բանկին դա հաջողվեց:
Տարեսկզբին, ճգնաժամի սկզբնական փուլում գների կայունության և ֆինանսական կայունության նպատակների արդյունավետ համադրման միջոցով հաջողվեց պատշաճ մակարդակում պահպանել ֆինանսական համակարգի կայունությունը` խուսափելով անհարկի ցնցումների առաջացումից: Ֆինանսական կայունության ապահովումը հնարավոր եղավ առանց գոնե մեկ ֆինանսական ինստիտուտի` պետության կողմից օժանդակության, ինչից չկարողացան խուսափել զարգացող, նույնիսկ զարգացած շատ երկրներում:

Հուլիսին, ավելի քան 18 տոկոս տնտեսական անկման պայմաններում, գիտակցաբար շեշտադրվեց տնտեսական ակտիվության հնարավորինս խթանումը` իրականացնելով գների կայունության սահմանային նշաձողին ընդհուպ մոտեցող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության: Ընդլայնողական քաղաքականությունը բնութագրվեց ոչ միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի 2.75 տոկոսային կետով նվազեցմամբ, այլև  հակաճգնաժամային ևս մեկ կարևորագույն` ծավալային ընդլայնման քաղաքականությամբ:

Ի լրումն ընդլայնողական դրամավարկային քաղաքականության լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին ֆինանսական համակարգը աշխուժացնելու ուղղությամբ: Կառավարության աջակցությամբ բանկերն իրականացրեցին  թե” փոքր և միջին, թե” խոշոր բիզնեսների վարկավորման աննախադեպ ծրագիր: Այս ծրագրի կատալիտիկ բնույթի վառ ապացույցն է այն փաստը, որ 2009-ի երկրորդ կիսամյակում ի համեմատ առաջին կեսի բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալները աճեցին շուրջ երկու անգամ, անգամ գերազանցելով 2008-ի համապատասխան ծավալը: Վերոնշյալ գործողությունների արդյունքում նվազեցին նաև վարկավորման տոկոսադրույքները` ապահովելով տնտեսվարողների համար միջոցների հասանելիությունը և նպաստելով իրական հատվածի արագ վերականգնմանը: Ընդ որում, այս զարգացումները տեղի էին ունենում սպառողների պաշտպանվածության գնալով ավելի բարձր մակարդակի, գործարքների և պայմանագրերի առավել թափանցիկության պարագայում:

ԿԲ գործողությունների արդյունքում զգալիորեն աշխուժացավ միջբանկային վարկերի շուկան` նպաստելով շուկայում իրացվելիության հավասարաչափ վերաբաշխմանը և անցանկալի տատանողականության նվազմանը:

Տնտեսական անկման պայմաններում, երբ նվազել էին բյուջետային եկամուտները, ՊՊ երկրորդային շուկայում ԿԲ ակտիվ աջակցությամբ կառավարությանը հաջողվեց գերակատարել բյուջեի դեֆիցիտի ներքին աղբյուրներից ֆինանսավորումը: Այլ ռեսուրսների ներգրավման հետ համատեղ, դա հնարավորություն տվեց կառավարությանն իրականացնել հակաճգնաժամային կարևորագույն քաղաքականություն, այն է. 2009թ. լիովին իրականացնել 2008թ. համեմատությամբ բավականին աճած սոցիալական բնույթի բոլոր ծախսերը:

Զգալի աշխատանքներ իրականացվեցին հիփոթեքային շուկայի զարգացման ուղղությամբ: Այս առումով կարևոր քայլ հանդիսացավ «Ազգային հիփոթեքային ընկերության» հիմնադրումը, որն առանցքային դերակատարում ունեցավ երկրորդ կիսամյակում հիփոթեքային շուկայի  աշխուժացման համար:

Բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հետ սերտ աշխատանքի արդյունքում հաջողվեց խթանել հետագա ներդրումներ ֆինանսական հաստատությունների կապիտալում: Այսպես, ճգնաժամային նման իրավիճակում 8 բանկեր համալրեցին  իրենց կապիտալները ավելի քան 35 մլրդ դրամով: 9 ապահովագրական ընկերություններին նույնպես հաջողվեց համալրել կապիտալ 4.5 մլրդ դրամով:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ 2009թ-ի երկրորդ կեսը բեկումնային էր տնտեսության ինչպես իրական, այնպես էլ ֆինանսական հատվածների վերականգման համար: Տարվա երկրորդ կեսին վարկավորման շուկայի զգալի աշխուժացումը ապահովեց տարեկան կտրվածքով վարկային ներդրումների մոտ 13% աճ, այնինչ արևելյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում վարկային ներդրումների նվազում է արձանագրվել: Նմանատիպ իրավիճակ կարելի է արձանագրել նաև ավանդային շուկայում: Այս տեսանկյունից Հայաստանին կարելի է համարել առաջատար: Ի տարբերություն այլ երկրների ՀՀ-ում ավանդների արտահոսք չնկատվեց, դեռ ավելին` բանկային համակարգի ավանդներն աճել են 39%-ով, այնինչ անգամ տնտեսական աճ գրանցած հարևան Ադրբեջանում ավանդների անկում է արձանագրվել: 

Հատկանշական է այն փաստը, որ տնտեսական անկման նման պայմաններում զգալիորեն աճել է ֆինանսական միջնորդությունը: Այսպես բանկային համակարգի ակտիվներ / ՀՆԱ հարաբերակցությունը տարեվերջին կկազմի ավելի քան 42%, ինչը 14 տոկոսային կետով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը: Տնտեսական անկման պայմաններում տվյալ ցուցանիշի նման աճը ցույց է տալիս ֆինանսական միջնորդության իրական մակարդակը և բնակչության վստահության բարձր մակարդակը բանկային համակարգի և տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմինների նկատմամբ:

Ըստ մեր գնահատականների, տարին կավարտենք գների կայունության վերին նշաձողի` 5.5 %-ի մոտ: Տնտեսության վարկավորման նշված աճի և գնաճի սահմանային ցուցանիշի նման համադրումը թույլ է տալիս մեզ պնդելու, որ  թե” տնտեսության ակտիվության խթանման, թե” իր հիմնական նպատակին հասնելու տեսանկյունից ԿԲ կողմից իրականացված քաղաքականությունը կարելի է համարել հաջողությամբ հավասարակշռված:

Ճգնաժամն ամբողջ աշխարհում հստակորեն ցույց տվեց, որ ֆինանսական կայունության համար երկրները ոչ միայն պետք է, այլև պատրաստ են շատ բարձր գին վճարել, ինչպես նաև կարճաժամկետ առումով դա գերադասել շատ այլ նպատակներից: Զարգացումները ցույց տվեցին, որ անառողջ ֆինանսական համակարգերը ըստ էության միայն կլանեցին հանրային ռեսուրսներ` առանց զգալի կերպով աջակցելու տնտեսության վերականգնմանը կամ աճին: Որտեղ սակայն, կոշտ կանխարգելիչ վերահսկողությունը զուգակցվեց համակարգային կայունություն ապահովող անհրաժեշտ միջոցառումներով, արդյունքները խոսուն են: 2009-ին Հայաստանը դարձավ այս տիպի ակնառու օրինակ` ֆինանսական կայունության ապահովումը բերեց անմիջական և շոշափելի մակրոտնտեսական արդյունքների:

Իհարկե, այս արդյունքները մեզ համար ոչ թե հանգստության դափնիներ են, այլ միայն ապագա մարտահրավերներին դիմագրավելու վճռականության գրավական: Ճգնաժամը դեռ չի վերջացել, 2010-ին մենք դեռ բազում անելիքներ ունենք` սակայն  վստահ եմ, որ միասնաբար, արդյունավետ համագործակցությամբ կարող ենք հաջողությամբ հաղթահարել դրանք:

Հարգելի գործընկերներ, այսքանով ես կցանկանայի ավարտել 2009թ-ին մեր կողմից համատեղ անցած ճանապարհի ամփոփումը և շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորը և  Սուրբ ծնունդը»:

Նշենք, որ ընդունելությանը նաև ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90