Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ
29/12/2009 19:55
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ

Հայաստանի տնտեսությունն այսօր մտել է կայունացման փուլ, եւ 2010 թվականին երկիրը կվերադառնա տնտեսական զարգացման իր ծրագրերին: Այսօր  ամփոփելով ֆինանսական տարին, լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա ներկայացմամբ` այս տարին կփակվի մոտ 15 տոկոս տնտեսական անկումով, 5-5,5 տոկոս սղաճով, սակայն դրա հետ մեկտեղ արձանագրվում է նաեւ որոշ ցուցանիշների աճ: Մասնավորապես` 2009-ին ավելացել է մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, ինչը պայմանավորված է ՀԴՄ-ների ներդրման արդյունքում ստվերային շրջանառության կրճատմամբ: Նաեւ աշխատավարձերն են ավելացել մոտ 11 տոկոսով, իսկ պետական հատվածում աճը կազմել է նույնիսկ 16 տոկոս:

2009 թվականը, ըստ նախարարի, առանձնահատուկ տարի էր` շատ բարդ ու փորձություններով լի, քանի որ 1990-ականներից հետո Հայաստանի տնտեսությունը երբեք չէր հայտնվել նման դժվարությունների առաջ: «Մենք պատվով դուրս եկանք ճգնաժամից եւ պահպանեցինք ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաեւ կարողացանք շարունակել երկրորդ սերնդի բարեփոխումները, թեեւ, իհարկե, ոչ այն ծավալով, որ նախատեսել էինք»,-ասաց նախարարը:

Տ. Դավթյանը դրական է համարում այն, որ 2009 թվականի բյուջեով նախատեսված ծախսերն ամբողջությամբ կատարվել են եւ պարտքեր չեն կուտակվել: Դիտարկմանը, թե 2009 թվականի բյուջեն նախատեսված էր 945 միլիարդ դրամ, սակայն կատարվելու է միայն 900 միլիարդի չափով, իսկ ՀՆԱ-ն էլ մոտ 8 միլիարդ դոլար է, թեեւ նախատեսված էր 12 միլիարդ, ֆինանսների նախարարը նկատեց, որ այս դեպքում կարելի է համարել, որ բյուջեն կատարված է, որովհետեւ ամեն տարի նաեւ խնայողություններ են լինում: «Բյուջեն երբեք 100 տոկոսով չի ծախսվել, ամեն տարի էլ նախատեսվածից քիչ է ծախսվել: Իհարկե, դա կատարվեց դեֆիցիտը մեծացնելու եւ դրսից միջոցների ներգրավման հաշվին, բայց կարեւոր է, որ պարտքեր չունեցանք»,- ասաց նա:

Նախարարը եւս մեկ անգամ փորձեց փարատել մտահոգություններն արտաքին պարտքի բեռի ծանրության մասին` նշելով, որ 2010թ. Հայաստանի արտաքին պարտքը չի հասնի ՀՆԱ-ի 50%-ին: 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ` երկրի արտաքին պարտքը 1045,6 մլրդ դրամ է: Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանն ակնկալում է նոր բյուջետային վարկեր ստանալ ԵՄ-ից` 100 մլն եվրոյի չափով, որից 35 մլն եվրոն կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով:

Բացի այդ, Հայաստանն այսօր բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ` 100-120 մլն դոլարի չափով նոր վարկի ներգրավման շուրջ` ադամանդագործության ոլորտի զարգացման նպատակով: Այս հարցում արդեն հետաքրքրություն է դրսեւորել ռուսական «Ալռոսա» ընկերությունը, որը կտրամադրի անհրաժեշտ հումքը: Վարկը կտրամադրվի անմիջապես այդ ոլորտի ձեռնարկություններին:

Տ. Դավթյանի խոսքով, Հայաստանի արտաքին պարտքն իր բարձրակետին կհասնի 2013-2014թ.թ.:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6