Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
2011-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
15/02/2010 19:31
Կիսվել

2011-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Հայաստանում 2011թ-ից կիրականացվեն կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ` անցում կատարելով բազմաստիճան կենսաթոշակային համակարգի: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ նոր համակարգը կլինի արդյունավետ, եւ կապահովի «արժանապատիվ» կենսաթոշակ:

Ֆինանսների փոխնախարը հերքեց բնակչության մեջ տարածված այն կարծիքները, թե կուտակված գումարները կարող են փոշիանալ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր տեսակի ռիսկերը մինիմումի հասցնենք: Եթե 2011-ից անցնենք այս համակարգին, անհրաժեշտ կլինի` համակարգի շահառուները կատարեն ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ ակտիվների կառավարիչների մասով: Վերջինս լինելու է մեր եւ ԿԲ-ի կողմից ներդրված ինստիտուտ, որը  կառավարելու է մեր կուտակումները` ընթացիկ եկամուտներ ստանալու համար»,- ասաց նա: Վ.Արամյանի խոսքով, կառավարիչները կունենան 3 տեսակ ֆոնդեր` հավասարակշռված, պահպանողական եւ կայուն, որոնք էլ կստեղծվեն ռիսկերի մինիմալացման համար:

Ըստ Վ. Արամյանի` ներկայիս կենսաթոշակային համակարգը ունի երեք հիմական թերություն. այն արդյունավետ չէ, քանի որ գնում է դեպի դեֆիցիտային. համակարգից օգտվողների քանակը ավելի մեծ է, քան վճարողներինը, հետեւապես այլ եկամուտներից է համակարգը ֆինանսավորվում: «Սա արդար չէ, որովհետեւ այսօրվա դրությամբ ստանում ենք որոշակի աշխատավարձ, գալիս է մեր կենսաթոշակի անցնելու տարիքը, միանգամից ընկնում ենք սոցիալապես անապահով խավի մեջ, եւ չի ապահովում արժանապատիվ թոշակ»,- ավելացրեց նա:

Պետության մասնակցության վերաբերյալ փոխնախարարը հայտնեց, որ քաղաքացու վճարած 5 տոկոսը պետության կողմից կկրկնապատկվի: Սահմանափակում կա 500 հազար դրամից ավելիի դեպքում, այսինքն` այդ պարագայում պետությունը վճարելու է 25 հազար դրամ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58