Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
IFC -Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
19/02/2010 18:53
Կիսվել

IFC -Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացմանը` մեծացնելով հիփոթեքային վարկավորման մասին հանրային իրազեկվածուությունը և սպառողների տեղեկացվածությունը: Հիփոթեքային վարկեր վերցնելու  օգուտներն ավելի լավ հասկանալու և ռիսկերը ճիշտ գնահատելու գործում մարդկանց օգնելու նպատակով IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագիրը» հրատարակել է «Հիփոթեքային վարկառուի ուղեցույց» (Հիփոթեքային վարկեր` 20 հարց ու պատասխան»:  

Ուղեցույցը հանդիսանում է IFC/ՀԲ-ի և Հայաստանի կենտրոնական բանկի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսական շուկայի գլխավոր մասնակիցների միջև համագործակցության շրջանակներում IFC-ի մատուցած խորհրդատվական ծառայությունների բաղադրիչներից մեկը: Ինչպես բազմաթիվ այլ զարգացող երկրներում, այնպես էլ Հայաստանում հիփոթեքային վարկավորման աճը խոչընդոտվում է շուկայի միասնական ստանդարտների բացակայության, անբավարար օրենսդրության և հիփոթեքային շուկաների վերաբերյալ հանրության սահմանափակ պատկերացման պատճառով: Այդ հարցերի լուծման համար IFC-ն կիրառում է համապարփակ ծրագրային մոտեցում:

«Հիփոթեքային շուկայի զարգացումն ուղղակիորեն կապված է Հայաստանում կենսամակարդակի բարձրացման և ֆինանսական շուկաների ընդարձակման հետ», ասել է IFC-ի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Մենք ուրախ ենք, որ օգնում ենք հայ մարդկանց ավելի լավ պատկերացնել կյանքում առավել կարևոր ֆինանսական գործարքներից մեկը»:

Հիփոթեքային վարկառուի ուղեցույցը, որը մշակվել է Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության հետ համագործակցությամբ, անդրադառնում է այն հարցերին, որոնք կարող են մարդկանց մոտ ծագել հիփոթեքային վարկի համար դիմելիս, և տրամադրում է հիփոթեքային գործարքին առնչվող ընդունված արտահայտությունների, գործընթացների և ընթացակարգերի բացատրությունը: Ներկա և ապագա հիփոթեքային վարկառուները ուղեցույցն անվճար կարող են ձեռք բերել Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության անդամ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական և շինարարական ընկերությունների գրասենյակներից և Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միությունից:

IFC-ի Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Նիդեռլանդների կառավարության հետ համագործակցությամբ:

2000թ. ի վեր IFC-ն Հայաստանում կատարում է ներդրումներ` աջակցելու ֆինանսական հաստատություններին, փոքր մանրածախ առևտրականներին և հյուրանոցային ոլորտին, ի թիվս այլ ոլորտների, և իրականացնում է խորհրդատվական ծրագրեր` ուղղված գործարար միջավայրի բարելավմանն ու ֆինանսական հատվածի ուժեղացմանը:

IFC-ն միակ միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը բացառապես աշխատում է մասնավոր հատվածի հետ, ինչը հանդիսանում է զարգացող երկրների կայուն զարգացման շարժիչը: IBRD-ի հետ միասին այն ներկայումս ջանում է մեծացնել կապիտալը` ամրապնդելու զարգացող երկրներում բնակչության աղքատ խավերի համար հնարավորություններ ստեղծելու իր ունակությունը, այդ թվում` աջակցելով հիփոթեքային շուկայի զարգացմանը Հայաստանում:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար ստեղծում է  աղքատությունից խուսափելու և կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար` նպաստելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապիտալը դեպի զարգացող երկրներ ուղղելուն:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2