Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ. «2010-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԻ»
22/02/2010 11:46
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ. «2010-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԱՐԻ»

2010 թվականը Հայասատանի համար կլինի տնտեսության վերականգնման տարի: Նման կանխատեսում էարել փետրվարի 20-ին Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ 2010» 7-րդ միջազգային տնտեսական համաժողովում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը նշել է, որ արդեն վստահաբար կարող են հայտարարել` այն դժվարությունները եւ մարտահրավերները, որոնք պայմանավորված էին 2009թ-ի գլոբալ տնտեսական ճգնաժամով, ընդհանուր առմամբ հնարավոր է եղել հաղթահարել:  
Ըստ Ֆինանսների նախարարի` երկրի մակրոտնտեսական իրավիճակը մնացել է կայուն, կանխատեսելի եւ ամենակարեւորը` կառավարելի, ինչը մեծ ջանքեր է պահանջել պետությունից, մասնավոր հատվածից եւ հասարակությունից:

Հունվար ամսվա արդյունքերց պարզ է դառնում, որ երկիրն ունի տնտեսական աճ: «Սա մեզ հույս եւ վստահություն է հաղորդում, որ մենք, դուրս գալով ճգնաժամից, մտանք տնտեսության վերականգնման փուլ»,- նշել է նա:

Երկրի գլխավոր ֆինանսիստի խոսքով, Հայաստանի բնակչության մեծամասնությունը ճգնաժամը գրեթե չի զգացել: «Մեզ մոտ նախորդ տարի գրանցվել է բնակչության եկամուտների 11 տոկոսանոց աճ, ինչը անսովոր երեւույթ է տնտեսության 14,4 տոկոսանոց անկման պայմաններում», – ասել է Տ.Դավթյանը:

Տ.Դավթյանը պարադոքսալ է համարել բանկային համակարգի կապիտալի եւ ակտիվների աճը` ընդգծելով, որ երկրի համար դա լուրջ բազա է ապագայի համար: «Անցյալ տարի, շնորհիվ տարեսկզբին կայացրած որոշմանը, կարողացանք պահպանել բանկային համակարգը. դեպոզիտները առեւտրական բանկերում էականորեն աճեցին: Պետական ֆինանսների պահպանման առումով մենք ունեցանք բավականին դժվար իրավիճակ, որը պայմանավորված էր եկամուտների կտրուկ նվազմամբ, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պահպանել պետական բյուջեի ծախսային հատվածը»,- նշել է նա: Այս կապակցությամբ նախարարը նաեւ հույս է հայտնել, որ հայկական բանկերը 2010 թ.-ին ավելի ակտիվ կլինեն, տոկոսադրույքները կնվազեն` ռեսուրսների ներարկման շարունակականության հետ կապված:

Նշենք, որ «Կամուրջ 2010» համաժողովին մասնակցում է ավելի քան 300 մասնակից` աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովի շրջանակներում անցկացվել են լիագումար եւ սեկցիոն նիստեր, ցուցադրություններ, կլոր սեղաններ: Քննարկման թեմաներից էին` Հայաստանի ազգային տնտեսական շահերին, հետճգնաժամային վիճակին, տեղեկատվական միջավայրի զարգացմանը, սննդամթերքի արտահանման խնդիրներին, տրանսպորտային ռազմավարության նպատակներին եւ այլ թեմաներին վերաբերող հարցերը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2