Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -2009Թ.-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՀՆԱ-Ի ՇՈՒՐՋ 7.4%-Ը
20/01/2010 17:43
Կիսվել

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -2009Թ.-ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՀՆԱ-Ի ՇՈՒՐՋ 7.4%-Ը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը  հրապարակել է 2009 թվականի իր գործունեության հաշվետվությունը, որտեղ ներկայացված է հաշվետու տարվա ընթացքում կատարվածաշխատանքները և դրանց արդյունքները:

 

Ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ մասնավորապես նշվում է, որ 2009թ. համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հիմնական հարվածն իր վրա է ընդունել Հայաստանի տնտեսության իրական հատվածը: 2009թ. հունվարից սկսած արձանագվել է անկման ցուցանիշներ: Հունվարին գրանցվել է 0.7 տոկոսանկում, որը խորանալով իր կիզակետին է հասել հուլիս  ամսին` 18.5 տոկոս: Օգոստոսից անկումն արդեն համեմատաբար համեստ ցուցիչներով է բնութագրվել, մասնավորապես` հունվար-նոյեմբերին այնկազմել է 16 տոկոս:Այս պայմաններում 2009 թվականի տարեսզբին նախատեսված հարկաբյուջետային քաղաքականությունը` որը մշակված է աճող (9.2 տոկոս իրական տնտեսական աճի սցենար) տնտեսության զարգացումների վրա, շատ արագ վերակազմավորվել է դեպի հակաճգնաժամային զարգացումներին համապատասխան հարկաբյուջետային նոր քաղաքականության: 

 

Ընդ որում, հարկային եկամուտների նվազման պարագայում ծախսերը չեն կրճատվել, ավելին` աճել են (հատկապես կապիտալ ծախսերը): Հետեւաբար, իրականացվել է համախառն պահանջարկը խթանող հարկաբյուջետային քաղաքականություն թե եկամտային եւ թե ծախսային առումով: Բյուջեի կապիտալ ծախսերի իրականացումը 2009թ. ունեցել է երկու էֆեկտ, կարճ ժամկետում նպաստել է աշխատատեղերի պահպանմանը, իսկ երկար ժամկետում հանդես է գալիս որպես տնտեսական աճին նպաստող կարևոր լծակ: Արդյունքում աճել է պետական բյուջեի դեֆիցիտը, որի համար շատ արագ նախարարությունը կարողացել է ներգրավել ֆինանսական միջոցներ: Ընդ որում, պետական պարտքը  ֆինանսավորվել է հիմնականում արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին` զերծ մնալով ներքին տնտեսության խնայողությունների հաշվին ծախսերը իրականացնելու քաղաքականությունից:

Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հակացիկլիկ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ճշգրիտ իրականացմամբ: Ընդ որում` հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները մեծապես կախված են եղել նախարարության կողմից իրականացված իր իրավասությունների շրջանակներում տնտեսական քաղաքականությունների նպատակադրումներով և դրանց ձեռքբերման արդյունքներով:

Նախարարության տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում  նվազել են պետական բյուջեի եկամուտները` ինչպես հարկային, այնպես էլ այլ եկամուտների գծով: Այդ ժամանակաշրջանում պետական բյուջեի եկամուտները (առանց գանձապետական համակարգով չստացվող եկամուտների` դրամաշնորհային ծրագրերով ստացված եկամուտների, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին դեկտեմբեր ամսին գործատուի կողմից տեղում կատարված ծախսերի) կազմել են 676.4 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով` 10.9 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 522.4 մլրդ. դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից նվազելով 15.9 տոկոսով: Հարկային եկամուտներ և տուրքեր/ՀՆԱ հարաբերությունը 2009թ. կկազմի 16,6 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 0.4 տոկոսային կետով:

2009թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 824.7 մլրդ դրամ` նախատեսված 897,4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կկազմի 91.8 տոկոս: Պետական բյուջեի պակասուրդը 2009 թվականի արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի շուրջ 7.4 տոկոսը, ինչը պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ` եկամուտների անկմամբ և ծրագրված ծախսային մակարդակի պահպանմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարության գնահատմամբ 2009 թվականի արդյունքներով կվատթարանա ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցության ցուցանիշը: Այն կկազմի ՀՆԱ-ի մոտ 36 տոկոսը` 2008 թվականի 13.2 տոկոսի դիմաց: Արտաքին պետական պարտքի կեսից ավելին ձևավորված է 35-40 տարով տրամադրված վարկերից, որոնց արտոնյալ ժամանակաշրջանը 7-10 տարի է (այդ ընթացքում հիմնական գումարի մարում չի կատարվում): Արտոնյալ վարկերի տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 0.8 տոկոս:

ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ իրականացվել է 143 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել են 2431.7 մլն դրամի տարաբնույթ ֆինանսական խախտումներ, որոնցից 1737.7 մլն դրամը ենթակա է վերականգնման/վերաձևակերպման: Վերականգնման/վերաձևակերպման ենթակա գումարներից 706.7 մլն դրամը հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել/վերաձևակերպվել է:
AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6